Անգելա Մերկելին ծննդյան կապակցությամբ շնորհավորել ցանկացող լրագրողը շփոթեցրել է Գերմանիայի կանցլերին: Թղթակիցը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հարցը տալուց առաջ Մերկելի համար երգել է Happy Birthday երգը:

Հիշեցնենք, որ ԳՖՀ-ի կանցլերը նշում է իր 60-ամյա հոբելյանը: Նախօրեին Եվրամիության երկրների առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովին շնորհավորել են կանցլերին եւ ծաղիկներ ու շամպայն հանձնել: