Մալազիական ավիաընկերության Boeing-777 ուղեւորատար ինքնաթիռն ընկել է Ուկրաինայի տարածքում, ռուսական սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիակարգավարական շրջանակների իր աղբյուրին: 

Աղբյուրը նշել է, թե ինքնաթիռը պետք է ժամը 17:20-ին մտներ ռուսական օդային տարածք: «Սակայն այն ընկել է սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա, գործարկվել է ինքնաթիռի վթարային փարոսը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ուկրաինայի տարածքում ընկած «Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռում ենթադրաբար 285 մարդ է եղել: