«Malaysia Airlines» ավիաընկերությունը հաստատել է «Բոինգի» հետ կապի ընդհատումը, որն Ամստերդամից Կուալա-Լումպուր էր թռչում: Այդ մասին հայտնում է ընկերության միկրոբլոգը «Twitter»-ում: Վերջին անգամ MH17 չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ կապ են հաստատել Ուկրաինայի օդային միջավայրում:

«Ռոսավիացիայում» հայտարարել են, որ մալազիական «Բոինգը» ռուս դիսպետչերների հետ կապի դուրս չի եկել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուկրաինական իշխանությունները հաստատել են Ռուսաստանի հետ սահմանից 60 կմ հեռավորության վրա ինքնաթիռի վթարի փաստը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 295 մարդ, որից 280-ն ուղեւորներ էին, 15-ն անձնակազմի անդամներ: Բոորը զոհվել են: