Մի շարք ընկերություններ հայտարարել են, որ միջազգային չվերթներ կիրականացնեն՝ խուսափելով Ուկրաինայի օդային տարածքից: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել են ռուսական «Տրանսաերո» եւ «S7» ընկերություններն, ինչպես նաեւ գերմանական «Lufthansa»-ն:
Պաշտոնապես Ուկրաինայի օդային տարածքը փակ չէ, սակայն ընկերությունները Դոնեցկի շրջանում «Մալազիական ավիաուղիների» Boeing 777-ի վթարից հետո նման որոշում են կայացնում միակողմանի կարգով: Ինքնաթիռը, որում 285 ուղեւոր էր գտնվում իրականացնում էր Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























