Ֆրանսիական Անթիլյան կղզիներում շարունակվում է չիկունգունյայի համաճարակը՝ վարակիչ հիվանդություն, որը փոխանցվուն է միջատներով: Հիվանդության սանիտարական վերահսկման ինստիտուտի կողմից հինգշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից կղզում 115 հազար մարդ է վարակվել, ընդ որում 39-ը զոհվել են:
Ամեն շաբաթ կղզիներում հիվանդությամբ վարակվածների թիվն ավելանում է 5-8 հազարով: Համաճարակի առավել խոշոր ծավալը Գվադելուպեում է, որտեղ 400 հազար բնակչից 63 հազարը այս պահին կամ հիվանդ է, կամ արդեն հիվանդացել է: Մարտինիկում ցուցանիշը կազմում է 44 հազար մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: http://itar-tass.com/proisshestviya/1325432
Զոհերը մեծամասամբ տարեց մարդիկ են, որոնց օրգանիզմը չի հաղթահարել հիվանդությունը, որը բարձր ջերմություն, մկանային սուր ցավեր ու հոդացավեր է առաջացնում: Հիվանդությունը տեւում է մի քանի շաբաթ:
Հիվանդության դեմ կամ դրանից պաշտպանվելու որեւէ արդյունավետ միջոց չկա: Հիմնականում նշանակում են ցավազրկող կամ ջերմիջեցնող դեղամիջոցներ:





























