Ամստերդամից Մալայզիա ուղեւորվող Boeing-ի կործանման վայրում արդեն ավելի քան 100 ուղեւորի դի է հայտնաբերվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է դեպքի վայրում աշխատող Ուկրաինայի ԱԻՆ շտաբի ներկայացուցիչը:

«Զոհերի հստակ թիվն առայժմ հայտնի չէ, մարմինների մնացորդները ցրված են լայն տարածությունում, ծառերի մեջ»,- տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, ներկայում ԱԻՆ աշխատակիցները փնտրում են զոհերի մարմինները: Առավոտյան դեպքի վայր են ժամանելու Դոնեցկի դատաբժշկական փորձագետները: «Վոստոկ» գումարտակի անջատականները պահպանում են ինքնաթիռի կործանման վայրը: Նրանք չեն խոչընդոտում փրկարարների եւ լրագրողներին աշխատանքին, սակայն դեպքի վայրից դուրս են մղել տեղի բնակիչներին: