Հայաստանում իր աշխատանքն է սկսել ավիացիոն ճարտարագիտության եւ խորհրդատվության «Aquila Technics» ընկերությունը: Ընկերության սեփականատեր Կարեն Ավդալյանը NEWS.am-ի թղթակցին հաղորդել է, որ այն պատրաստ է պայմանագրային հիմունքներով տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային (այդ թվում`«Air Armenia» ընկերությանը): Ընկերությունը իր գործունեությունը սկսել է Ռուսաստանում, որտեղ արդեն տրամադրում է նշված ծառայությունները:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռչող արտասահմանյան ավիաընկերությունների հետ ընկերությունը դեռ աշխատում է մեկ անգամյա պատվերներով: «Acquila» -ն պարբերական պայմանագրերին կարող է անցնել միայն Քաղաքացիական ավիացիայի բերմունդյան գերատեսչության եւ EASA (Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն) միջազգային սերտիֆիկատներ ստանալուց հետո:
«Ռուսաստանի քաղաքացիական օդային նավատորմի 80%-ը գրանցվում է Բերմուդներում գրանցման պարզության եւ էժանության համար: Մենք պլանավորում ենք 1.5-2 ամիս անց ստանալ Բերմունդյան սերտիֆիկատը: Դա մեզ կօգնի ամրացենլ համագործակցությունը ռուս կոլեգաների հետ:» Իսկ EASA-ի սերտիֆիկատը ստանալով՝ «Acquila»-ն պատրաստվում է երկարաժամկետ համագործակցության բանակցություններ սկսել նաեւ եվրոպական ընկերությունների հետ», - նշել է Ավդալյանը:




























