Ուկրաինայում վթարի ենթարկված մալազիական «Boeing»-ում 80 երեխա էր գտնվում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ուկրաինայի Դոնեցկի մարզում «Boeing-777»-ի վթարի վայրում հայտնաբերել են «սեւ արկղերը»:

«Ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերել են «սեւ արկղերը»: Այդպես ինձ հենց նոր զեկուցել են մասնագետները դեպքի վայրից»,- պատմել է «Հարավարեւելյան ճակատ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կնիրիկը:

Ավելի վաղ աշխարհազորայինները հայտարարում էին, որ մտադիր են ինքնաթիռի գրանցող սարքերը հետազոտության համար հանձնել Մոսկվային: Օդանավում գտնվել է մոտ 300 մարդ, բոլորը զոհվել են: