Եվրամիությունը կոչ է արել Դոնեցկի մարզում կործանված մալայզիական խոշորագույն Boeing 777 ինքնաթիռի միջազգային հետաքննություն սկսել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Մենք տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ ենք անում ապահովել ինքնաթիռի կործանման վայրի հասանելիությունը՝ անվտանգությունն ապահովելու եւ անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար համագործակցելու նպատակով»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել են Եվրամիությունում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինային օգնություն էր առաջարկել ինքնաթիռի կործանումը հետաքննելու գործում:

Malaysia Airlines ավիաընկերության օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում 280 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ է եղել: Նախնական տվյալներով, բոլորը զոհվել են: