ԱՄՆ-ն կարծում է, որ հինգշաբթի Ուկրաինայում ուղեւորատար օդանավին հարվածել է «Երկիր-օդ» հրթիռը:
Անանուն պաշտոնական անձը հայտնել է, որ առայժմ պարզ չէ, թե որտեղից է արձակվել հրթիռը: Աղբյուրը հրաժարվել է հետագա մեկնաբանություններից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ Reuters-ի աղբյուրի`Վաշինգտոնը լուրջ կասկածներ ունի, որ հրթիռն արձակել են Մոսկվայի կողմից հովանավորվող ռուսամետ ակտիվիստները: Ըստ նրա` ոչ մի փաստ չկա, որը վկայեր, թե հրթիռն արձակել են ուկրաինացի զինվորականները:
Ավելի վաղ Ուկրաինայի ուժայինները եւ ռուսամետ ակտիվիստերը միմյանց վրա էին բարդել կատարվածի պատասխանատվությունը:





























