Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը հունիսի 10-13-ը մեկնելու են Երուսաղեմ, Իսրայել, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպման ընթացքում քննարկվելու են «Վերջին տնտեսական զարգացումները Հարավային եւ Արեւելյան Եվրոպայում», «Ճգնաժամի դասերը բանկային եւ ֆինանսական շուկաների վերահսկման ոլորտում», «Ֆինանսական կայունությունն առաջ է ընթանում» եւ «Մաքուր էներգիա եւ աճ» թեմաները:


























