Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում հուլիսի 15-ին մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով կա երկու կալանավորված անձ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, ազատամարտիկը հուլիսի 13-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ հուլիսի 15-ին մահացել է: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գործով կալանավորվել են Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ Վարդան Թումանյանին սպանել են «Էլլա» գիշերային ակումբի թիկնապահները: