Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լիդինգտոնը հիասթափություն է հայտնել խուլիգանության մեղադրանքով ադրբեջանացի ակտիվիստ Հասան Հուսեյլիին դատապարտելու կապակցությամբ:
Հայտարարությունում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը սերտորեն համագործակցել Հուսեյնի հետ քաղաքացիական հասարակության մեջ կանանց ներգրավվածության մեծացման եւ սոցիալական ձեռնարկումներն նպաստող նախագծերի շուրջ:
«Քաղաքացի Հուսեյնլին միացել է երկարատեւ բանտարկության դատապարտված մեծ թվով ակտիվիստներին», - նշվում է հայտարարությունում:
Դեյվիդ Լինդիգտոնը կրկին կոչ է արել Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, քաղաքականապես շահադրդված ձերբակալությունների եւ բանտարկությունների միտումների հետ կապված հարցերը:
Նշենք, որ «Կատարյալ քաղաքացի» լուսավորչական կենտրոնի ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Հասան Հուսեյնլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:





























