Հայաստանում օտարալեզու դպրոցների բացում նախատեսող «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխությունների դեմ բողոքի գործողություններն ավելի զգացմունքային են դառնում:

Քննարկումները տեղի են ունենում Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում, որտեղ ժամանակավորապես ընթանում են խորհրդարանական քառօրյաները: Ցուցարարները պահանջում են օրակարգից հանել օրինագծերը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս անգամ մոտ երկու տասնյակ մարդ մեծ աղմուկ են բարձրացնում մանկական խաղալիքներով, եւ «ամոթ» ու «դավաճան» վանկարկում կառավարող հանրապետական կուսակցության յուրաքանչյուր ներկայացուցչի տեսնելիս: Պատգամավորները տարբեր կերպ են արձագանքում նման պահվածքին: Որոշ պատգամավորներ կոցնում էին իրենց, մյուսները՝ կասկածի տակ դնում բողոքողների հոգեվիճակը:

Այլ էր ցուցարարների վերաբերմունքը ՀՅ Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նկատմամբ, որոնք դեմ են օրինագծերին: Նրանց հայտնվելուն պես հավաքվածները վանկարկում են «Բրավո», «Հերոսներ»:

Օրինագծերը նախատեսում են փոփոխություններ կատարել Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում եւ հանել 90-ականներին մտցված արգելքը օտարալեզու դպրոցների դեմ: