Ուկրաինայի արեւելքում խփված մալայզիական օդանավում եղել է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Գլեն Թոմասը, որը Նիդեռլանդների քաղաքացի էր:

Նաեւ հայտնի է դարձել, որ զոհերի թվում է նաեւ այդ երկրի վարչապետի տատը: Կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը հայտնել է, որ 83-ամյա Պուան Շրի Սիթի Ամիրան սիրում էր ճամփորդել եւ միայնակ Ամստերդամից Ջակարտա էր մեկնում:

Boeing 777-ում եղել են նաեւ գիտնականներ եւ բժիշկներ, որոնք Մելբուռն էին մեկնում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերով միջազգային ընկերակցության խորհրդաժողովին մասնակցելու համար:

Նաեւ նշվում է, որ օդանավում առնվազն ինը երկրի բնակիչներ են եղել:

Հիշեցնենք,  Ուկրաինայի Դոնեցկի մարզում վթարի ենթարկված Boeing 777-ում եղել էր 298 մարդ: