«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը 20-րոպեանոց ընդմիջում է վերցրել՝ այդ կերպ ընդհատելով խորհրդարանի նիստը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խոստացել է մինչեւ նիստի վերջը 20-րոպեանոց ընդմիջումներ վերցնել՝ «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքների փոփոխությունների քննարկումը վիժեցնելու նպատակով:

ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան հովհաննիսյանը մինչ այդ խնդրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝  քվեարկության դնել Ազգային ժողովի նիստն ուղիղ եթերում ցուցադրելու հարցը, սակայն հարցն այդպես էլ  չի քննարկվել ընդմիջման պատճառով:

Օրինագծերը նախատեսում են փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում եւ հանել 90-ականներին մտցված արգելքը օտարալեզու դպրոցների դեմ: