Ռուսաստանը աչալուրջ կլինի Ուկրաինայի տարածքում «Բոուինգ-777» օդանավի կործանման օբյեկտիվ եւ առավելագույնս բաց ու անկախ քննությանը, հայտարարել է ՌԴ արգործնախարարը «Ռոսիա-24» հեռուստաաալիքին տրված էքսկլյուզիվ հարցազրույցի ժամանակ: «Մենք համառորեն կպնդենք առավելագույնս օբյեկտիվ, առավելագույնս բաց եւ անկախ քննություն: Պատրաստ կլինենք մեր ավանդն ունենալ, սակայն, բնականաբար նախաձեռնությունը պետք է լինի այն երկրի իշխանությունները, որի տարածքում տեղի է ունեցել այդ ողբերգությունը», նշել է Լավրովը:

«Մեկնաբանելով Մոսկվայի հասցեին Կիեւի կողմից հնչեցված մեղադրանքներին, մասնավորապես, որ ռուսական կողմն է պատասխանատու ավիավթարի համար, նախարարը նմանհայտարարությունները չհիմնավորված որակեց:

 «Կիեւից հնչած հայտարարությունների, մեղադրանքների վերաբերյալ ես միայն կասեմ. փաստացիորեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Կիեւից ես ոչ մի ճշմարտանման հայտարարություն չեմ լսել», ընդգծել է Լավրովը:

Նա նաեւ վաղաժամ է անվանել ուկրաինական իշխանությունների հայտարարությունը, ըստ որի՝ ինքնաթիռի կործանումը ահաբեկչություն է: Լավրովի կարծիքով, նման ելույթները քննության վրա ճնշում գործադրելու փորձ են: