Կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցը:

Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների արդիական հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Նշենք, որ հունիսի 9-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: