Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում գնդակոծման շարունակության դեպքում ՌԴ-ն կսկսի ճնշել կրակակետերը:
«Մենք արդեն նախազգուշացրել ենք, որ եթե սա շարունակվի, մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք: Եթե բացահայտվի, որ սա կանխամտածված է, ապա ես համոզված եմ, որ պետք է ընկճել այդ կետը մեկընդմիշտ», - «Ռոսիա 24» հեռուստաալիքին հայտարարել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ «մեր գնահատումներով, ամեն դեպքում սա կամ դիրքերում ծառայողների ոչ այդքան պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, կամ պարզապես պատահականոթյուն, որը նույնպես տեղի է ունենում պատերազմի ժամանակ»:





























