Մոտ օրերս Եվրամիություն կպատրաստի Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցների փաթեթը, որը հիմնականում կվերաբերի այն ընկերություններին ու ձեռնարկություններին «որոնք անմիջականորեն մասնակից են Ուկրաինայի ապակայունացմանը»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Սա վերջին իրադարձությունների խելամիտ պատասխանը կլինի: Սահմանով ռուսական զենքի տրամադրումը (ռուսամետ ակտիվիստներին) արդեն մի քանի օր շարունակվում է»:
Ուկրաինայի արեւելյան հատվածում կործանված ուղեւորային օդանավի մասին հարցին Մերկելը պատասխանել է, որ մինչ այժմ հստակ չգիտի մալազիական ինքնաթիռի կործանման պատճառը, սակայն կարծում է՝ պատահարը «տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ողբերգական արտահայտությունն է», հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:
Հուլիսի 17-ին եվրախորհրդարանը ԵՄ երկրների կոչ է արել ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներում արգելք մտցնել Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ դադարեցնել զենքի մատակարարումը դեպի այդ երկիր:





























