Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շահել է անչափահաս մարմնավաճառոըհու ծառայություններից օգտվելու գործի բողոքարկումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախորդ տարի Միլանի դատարանը քաղաքական գործչին մեղավոր էր ճանաչել գիշերային ակումբի Ռուբի անունով 17-ամյա պարուհու հետ սեռական կապ ունենալու գործում:
Բեռլուսկոնին նրա ծառայություններից իբրեւ թե օգտվել էր Իտալիայի վարչապետ եղած ժամանակ: Ռուբին հերքում էր մարմնավաճառությամբ զբաղվելը:
Արադարացնող դատավճիռը նշանակում է, որ վերացվում են նաեւ ազատազրկման յոթնամյա ժամկետը եւ պետական պաշտոններում ցմահ աշխատելու արգելքը:





























