Չինաստանն առաջարկել է 35 մլրդ դոլարի ներդրմամբ հիմնադրամ ստեղծել՝ Լատինական Ամերիկայում ծրագրեր իրականացնելու համար:
«Միջոցներն առաջարկվել են չինական նախաձեռնության շրջանակում, տարածաշրջանի հետ նոր կապեր ստեղծելու նպատակով»,- «Պրայմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը:
Բրազիլացի նախագահն ընդգծել է, որ հիմնադրամի մասին առաջարկությունը հնչել է ԲՌԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) առաջնորդների՝ վերջերս կայացած գագաթաժողովի ընթացքում:
Հատկացվող միջոցները բաժանվելու են երեք մասի. 20 մլրդ դոլարը կարող է ուղղվել ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը, եւս 10 մլրդ դոլար տրամադրվելու է տարածաշրջանում զարգացման տարբեր ծրագրերի վարկավորման նպատակով, իսկ 5 մլրդ դոլարը՝ հատուկ ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք հստակեցնելու է հենց Չինաստանը:




























