Վլադիիր Պուտինը հայտարարել է, որ նա «շփման մեջ է» Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«Մենք շփման մեջ ենք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հույս ունեմ, որ նրան կհաջողվի Ուկրաինայ ժողովրդին առաջարկել իրավիճակի զարգացման այնպիսի տարբերակ, որը կհանգեցի երկրում վերջնական, ամբողջական եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտող կողմերը պետք է անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները:





























