«Երեւանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում հուլիսի 19-ին, ժամը 18.00-ին Կարապի լճում տեղի կունենա «Ձմերուկ» փառատոնը:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումն իր շուրջը կհամախմբի նաեւ քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին եւ պարզապես ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին:
Միջոցառման ընթացքում ձմերուկի մատուցման ու դիզայնի յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ կոմպոզիցիաներ կպատրաստեն:
Մեր համաքաղաքացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները:





























