Չինաստանի Հարավ-արեւմտյան եւ Կենտրոնական շրջաններում ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով 10 մարդ մահացել է, նույնքանն էլ անհետ կորած են համարվում: Տուժածները միլիոնավորներ են: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը:
Միայն երկրի հարավ-արեւելյան Գույչժոու նահանգում ավելի քան 2.5 մլն մարդ անտուն է մնացել, շուրջ 122 հազար բնակիչ տարհանվել է: Նախնական տվյալներով, ջրհեղեղի հասցրած ընդհանուր վնասը կազմում է 234.9 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուլիսի 9-ին Չինաստանի հարավում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղի հետեւանքով 15 մարդ է զոհվել, 8-ն անհետ կորած են:





























