Հայաստանի ազգայի փոխադրող «Էյր Արմենիան» չի թռչում Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտիներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել են Քաղավիացիայի գլխավոր վարչությունում՝ պատասխանելով Ուկրաիայի ռազմական գործողությունների շրջաններում, որտեղ նախօրեին կործանվել մալայզիական ինքնաթիռը, հայկական ինքնաթիռների թռիչքների մասին հարցին:

Ինչ վերաբերում է այլ հայկական ընկերությունների չվերթներին, ապա մասնավոր ընկերությունները թռիչքուղին ինքնուրույն են ընտրում, առանց Քաղավիացիայի գլխավոր վարչության մասնակցության: Միեւնույն ժամանակ նշենք, որ ավիափոխադրումներ իրականացնող ուկրաինական ընկերությունների ինքնաթիռները թռչում են նշված շրջաններով:

Հուլիսի 17-ի երեկոյան Ուկրաինայի արեւելքում ենթադրվում է, կործանվել է Բոինգ 777 մալայզիական ինքնաթիռը, որն իրականցնում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր չվերթը. Ինքնաթիռում  298 մարդ, այդ թվում՝  85 երեխա  եւ անձնակազմի 15 անդամներ: