Լուսնի մակերեւույթի վրա հայտնաբերված միլիոնավոր խառնարաններից բացի, գիտնականները նաեւ ավելի քան 200 անցքեր եւ քարանձավներ են հայտնաբերել, որոնք ապագայում Երկրի արհեստական արբանյակի զարգացման դեպքում կարող են օգտագործվել տիեզերագնացներ կողմից:

Անցքերը, որոնցից երեքը հայտնաբերվել են ճապոնական Kaguya զոնդի, իսկ մնացածները՝ LRO սարքի լուսանկարների օգնությամբ, տրամագծով 5-ից մինչեւ 900 մետր են եւ կարող են մարդկանց կողմից օգտագործվել որպես բնական ապաստարան ջերմաստիճանի տատանումների եւ տիեզերական ճառագայթման դեպքում:

Ըստ Газета.Ру-ի, լուսնային մակերեւույթում բազմաթիվ անցքեր եւ քարանձավներ կազմավորվել են միլիարդավոր տարիներ առաջ, լավայի սառչելու եւ սառած կեղեւի քանդման արդյունքում:

«Մի քանի մետր խորությամբ ապրելն անվտանգության տեսանկյունից կատարյալ տարբերակ է տիեզերագնացների համար. ոչ մի ճառագայթում, ոչ մի երկնաքար, ջերմաստիճանի ոչ մի սարսափելի տատանում, շատ քիչ փոշի»,- ասում է Icarus ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակ Ռոբեր Վագները, ով հաշվել է Լուսնի վրա հայտնաբերված նոր անցքերը: