Գիտնականները դիաբետի բուժման նոր միջոց են գտել՝ փորձարկելով այն մկների վրա: Հատուկ դիետայով ճարպակալած մկների համար սպիտակուցի ընդամենը մեկ ներարկում է անհրաժեշտ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար: Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ նրանք 2-րդ տեսակի դիաբետի դեմ սկզբունքորեն նոր, անվտանգ եւ արդյունավետ դեղամիջոց գտնելու ճանապարհին են, հաղորդում է Gazeta.ru-ն:
FGF1 սպիտակուցը աճի գործոն է հանդիսանում, սակայն կենսաբանների ուսումնասիրությունը կապված չէ նրա այդ գործառույթի հետ: Նրանք կարծում են, որ FGF1-ի անբավարարությունը հանգեցնում է դիաբետին, որից եւ եզրակացրել են գլյուկոզան կարգավորելու նրա դերի մասին: Մնացել է այս գործողությունը ստուգել մուկ-դիաբետիկների մոտ:
FGF1 սպիտակուցի ներարկումը մկներն ոչ միայն կարգավորել է շաքարը, այլ նաեւ վերականգնել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը: Ամենակարեւորն այն է, որ դրա հետ մեկտեղ արյան մեջ շաքարի կտրուկ նվազման, հիպոգլիկեմիայի վտագ չի առաջացել: Այն հակադիաբետիկ դեղորայքի կողմնակի, մահացու վտանգավոր ազդեցություն է:
Գիտնականները խոստովանում են, որ նրանք դեռևս բավարար չափով չեն հասկանում, թե ինչպես է ազդում FGF1 սպիտակուցը, սակայն ակնկալում են, որ այն ունի թերապեւտիկ հեռանկարներ:





























