Ծխող մարդիկ ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան չծխողները, ասվում է Nicotine & Tobacco Research գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ անկայուն հոգեկանշ եւ հոգեկան խանգարում ունեցողները հիմնականում ծխողներն են: Ուստի, գիտնականները կարծում են, որ ծխախոտի ապրանքաշրջանառությունը կրճատելով կամ, հարկերը բարձրացնելով՝ կարելի է հասենլ ինքնասպանության փորձերի թվի կրճատման:
Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել՝ վերլուծելով ծխախոտի գնի հարաբերակցությունը ինքնասպանությունների թվի նկատմամբ: Մասնավորապես, նրանք համոզված են, որ ծխախոտի վրա հարկի 1 դոլար ավելացումը կհանգեցնի ինքնսապանության փորձերի 10%-ով կրճատման: Թեեւ այս հետազոտություններն անցկացվել են ԱՄՆ տարածքում, սակայն գիտնականնեը համոզված են որ նման օրինաչափություն կարելի է նակտել բոլոր երկրներում:





























