Օրական ընկուզեղենի ընդամենը մեկ չափաբաժին ուտելու դեպքում հնարավոր է սրտի հիվանդությունների վտանգը նվազեցնել շուրջ մեկ երրորդով: Այսպիսի արդյունք է գրանցվել հետազոտության արդյունքում:

Գիտնականների կարծիքով, սրտի հետ կապված խնդիրների վտանգը 30%-ով կարելի է նվազեցնել սննդակարգում միայն գետնանուշ, հնդկական եւ բրազիլական ընկույզ ներառելով: Ավելին, դրանք օգտակար են նաեւ ուռուցքային հիվանդությունները 10%-ով կրճատելու առումով:

Հետազոտողներից մեկի խոսքով, ընկուզեղենը մեծ քանակությամբ հագեցած ճարպաթթուներ, հանքանյութեր, վիտամիններ եւ օգտակար այլ նյութեր է պարունակում: Դրանք օրգանիզմին օգնում են ազատվել խոլեստերինից, հետեւաբար՝ նվազեցնում են հիվանդությունների զարգացման վտանգը:

Ըստ «Российская Газета»-ի, մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ընկուզեղեն ուտել. դրանք ապահովում են մարդու երկարակեցությունը: