ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը, ռուսամետ ակտիվիստները եւ Ուկրաինան պետք է անհապաղ հրադադար հաստատեն:

Օբաման հաստատել է, որ մալայզիական ավիաուղիներին պատկանող կործանված Boeing 777 ինքնաթիռում ԱՄՆ մեկ քաղաքացի է եղել:

Նրա խոսքով, «անջատականներն անընդհատ զենք են ստացել Ռուսաստանից, այդ թվում՝ ծանր տեխնիկա եւ զենիթային զենք»: Օբաման, միաժամանակ, նշել է, որ դեռեւս վաղ է ենթադրել, թե ինչպիսին են եղել ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ արձակողների մտադրությունները:

Խոսելով Ռուսաստան նկատմամբ պատժամիջոցների մասին՝ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն հնարավորություն ունի ուժեղացնել դրանք եւ պատրաստվում է անել այդ: