Տուրիստական ավտոբուսը Կանադայից վթարի է ենթարկվել ամերիկյան Նյու-Յորք նահանգի հյուսիսում: Ինչպես հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, պատահարի հետեւանքով կին է զոհվել:

Կանադական Քվեբեկ նահանգից Նյու-Յորք ընթացող ավտոբուսում 55 մարդ է գտնվել: Անհայտ պատճառներով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու շրջվել է: Վթաևը տեղի է ունեցել Նորթ-Հադոսն քաղաքի մոտակայքում՝ նահանգի մայրաքաղաք Օլբանիից 145 կմ հյուսիս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տուժածների հստակ թիվը հայտնի չէ: Մեծամասնության առողջությանը վտանգ չի սպառնում: Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսում հիմնականում կանդացի դպրոցականների էին եւ նրանց հարազատները:

Թե որ ընկերությանն է պատկանում ավտոբուսը, չի ճշտվում: Այդ պահին մայրուղին, որի վրա տեղի է ունեցել վթարը, մասամբ փակ է: