Այն պետությունները, որոնց նկատմամբ ՄԱԿ-ը պատժամիջոցներ է կիրառում, եւ որոնք զինված պայքարի մեջ են, չեն կարող դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ: Այս դրույթները կհաստատվեն հունիսի 10-ին Տաշքենդում բացվող Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն ավելի վաղ լրագրողներին հայտարարել էր, որ մասնակից-պետությունները կվերանայեն կազմակերպության մեջ նոր անդամներ ընդգրկելու դրույթները:
Դրույթների նախագծի համապատասխան՝ «պետությունը, որը ցանկանում է անդամագրվել կազմակերպությանը, պետք է լինի Եվրասիական տարածաշրջանում, դիվանագիտական հարաբերություններ ունենա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետություններ հետ, կազմակերպության դիտորդ –պետության կարգավիճակ ունենա, ակտիվ առեւտրա-տնտեսական եւ մարդասիրական կապեր ունենա ՇՀԿ հետ, ՄԱԿ-ը պատժամիջոցներ չկիրառի նրա նկատմամբ եւ որ այդ երկիրը զինված բախում չունենա այլ պետությունների հետ:
Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ ներգրավված են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Եւս չորս պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսը եւ Շրի Լանկան ապրիլի վերջից՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:




























