Պարզվել է  Ուկրաինայի արեւելքում Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777-ի վթարի բոլոր զոհերի ինքնությունը։ Այս մասին վկայում են ավիափոխադրողի կայքում հրապարակված տվյալները։

Համաձայն նորացված ցուցակի՝ զոհերի թվում կա Նիդեռլանդների 192 հպատակ, որոնցից մեկը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիություն ուներ։ Ցուցակում նաեւ Մալայզիայի  44 քաղաքացի կա (ներառյալ անձնակազմի անդամները), Ավստրալիայի 27 քաղաքացի, Ինդոնեզիայի 12 քաղաքացի։ Զոհերից 10-ն էլ Բրիտանիայի հպատակներ են, որոնցից մեկը նաեւ ՀԱՀ-ի քաղաքացիություն ունի։  Զոհվածների թվում կա նաեւ 4 գերմանացի եւ նույնքան էլ բելգիացի, երեք ֆիլիպինցի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի մեկական քաղաքացի, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777-ը, որը Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն էր իրականացնում, ընկել էր հինգշաբթի երեկոյան Դոնեցկի մարզում։  Բոլոր 298 ուղեւորները զոհվել էին։