Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Instagramում տեղադրել է մեռած ահաբեկիչ Դոկու Ումարովի լուսանկարը։

«Բոլոր նրանց համար, ովքեր հույս ունեն, որ այդ առնետը դեռ ողջ է, մենք կարող ենք ցույց տալ նրան նաեւ մահից հետո։ Ումարովը երբեք մարտիկ չի եղել։ Նա աշխարհում կատարվող ամեն բան իր վրա վերցնելու մասնագետ էր», — սոցցանցում գրել է Քադիրովը։

Ըստ նրա՝ Չեչնիայում երբեք այլեւս չեն լինի «Ումարովներ, Բասաեւներ եւ Խատաբովներ»՝ շնորհիվ «կամքի, ուժի եւ միասնականության»,-Քադիրովի խոսքերը  փոխանցում է Lenta.ru-ն։

Ավելի վաղ մամուլը եւ ուժային գերատեսչությունները քանիցս հերքել էին Դոկու Ումարովի մահվան լուրերը։ Սակայն 2014թ. ապրիլի 8-ին ԱԴԾ-ի նախագահ Ակեքսանդր Բորտնիկովը Հակաահաբեկչական կոմիտեի նիստում հաստատել էր նրա ոչնչացման լուրը։

Դոկու Ումարովը «Կովկասի էմիրաթ» կազմակերպության ղեկավարն էր։  Նա իր վրա էր վերցրել այնպիսի ահաբեկչությունների պատասխանատվությունը, ինչպիսիք են «Դոմոդեդովո» օդանավակայանում 2011թ. պայթյունը, 2010թ. Մոսկվայի մետրոյում պայթյունը, 2009թ. «Նեւսկի էքսպրես» գնացքի պայթյունը։