Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելն աշխարհում խաղաղությունը վտանգող երկիր է, քանի որ լավ գիտի, թե ինչպես երեխաներ սպանել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները՝ պնդելով, թե իր պաշտոնավարման ընթացքում երբեք Իսրայելի մասին չի կարող դրական մտածել:

«Իսրայելն այս պահին ահաբեկչություն եւ ցեղասպանություն է իրականացնում: Իսրայելն աշխարհի խաղաղությունը վտանգող երկիր է, քանի որ լավ գիտի, թե ինչպես երեխաներ սպանել»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաեւ Եգիպտոսի նախագահի՝ Թուրքիային ուղղված քննադատությանը՝ նշելով, թե մի բռնապետ է Եգիպտոսի նախագահ Սիսին է, ով հեղաշրջմամբ է իշխանության եկել: