Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 07.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ ջրանցքում, առկա է ջրահեղձված տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: