Թուրքիայի Թոքաթի նահանգի Շեհիթլեր գյուղի մոտակայքում հունիսի 10-ի առավոտյան ռազմական ուղղաթիռ է ընկել։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Sikorsky  ռազմական ուղղաթիռում եղել են 5 կամ 6 զինվորական, որոնցից 2-ը  զոհվել են։

Թոքաթի նահանգապետը հաստատել է ուղղաթիռի վայր ընկնելու փաստը՝  նշելով, որ դեռեւս զոհերի մասին հստակ տվյալներ չկան։