Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հուլիսի 21-ին, Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։