Դրեզդենում ավտոպատահարից 9 մարդ զոհվել, առնվազն 40-ը ծանր վիրավորվել են, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
Վթարը տեղի է ունեցել А4 մայրուղում։ Ավտոբուսներից մեկը բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին, հայտնվել հանդիպակաց գոտում եւ բախվել մյուս ավտոբուսին։
MDR հեռուստաալիքի տվյալով՝ ողբերգությունը կատարվել է գիշերվա ժ. 2-ի սահմաններում։ Ավտոբուսներից մեկը լեհական, մյուսն ուկրաինական էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Այլ մանրամասներչեն հաղորդվում։





























