Բաքվում Իտալիայի դեսպանությունը արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների կամային մեկնաբանություններին:

Մասնավորապես, Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում տեղադրվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի նախագահի` Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները` հարկ ենք համարում ընգծել, որ որեւիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ   հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ  ԵՄ միասնական կոնսոլիդացված դիրքորոշմանը  եւ վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին եւ դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող Ջանքերին»: