Քենիայում ավտոբուսի վրա զինված մարդկանց հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել, շաբաթ հաղորդել է «AP» գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի քենիական ներկայացուցչությանը:

Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ գիշերն ափամերձ Վիտու քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Տեղի իշխանությունները ենթադրում են, որ ավտոբուսի շատ ուղեւորներ, ովքեր թվով 52-ն էին, փորձել են ահաբեկիչներից թաքնվել մոտակա անտառում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել սոմալիական «Աշ-շաբաբ» իսլամիստական ահաբեկչական խմբավորման անդամները: