Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 32 շենքի դիմաց, հուլիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա Սարգիս Ռաֆայելյանին, որը ուժգին հարվածից շպրտվել եւ ընկել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Ա. Ռաֆայելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 45-ամյա Կարեն Պ.-ն եւ հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում ` քննություն: