Հուլիսի 18-ին Չինաստանում վերջին 40 տարիների ամենահզոր «Ռամասուն» թայֆունի արդյունքում 8 մարզ զոհվել եւ 100-ը վիրավորվել է, հաղորդում է Սինխուա գործակալությունը:

Հայնան նահանգում զոհվել է 5 մարդ եւ 90-ը վիրավորվել, Բեյհայ Գուանսի-Չժուանսկ ինքնավար շրջանում՝ 3 մարդ մահացել, եւ երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

«Ռամասուն» թայֆունի երրորդ ալիքը գրանցվել է այսօր վաղ առավոտյան Ֆանչենգան եւ Գուանսի նահանգներում: Ֆանչենգանում թայֆունի կործանարար թայֆունի արդյունքում զոհվել է 1 մարդ, եւ 2-ը վնասնվածներ են ստացել:

Ավլի վաղ հաղորդվել էր, որ «Ռամասուն» թայֆունը սկիզբ է առել Ֆիլիպիններում, որտեղ քամու ուժգնությունը ժամում հասել է 205 կմ, տարհանվել էր մոտ 370 մարդ: