Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը անհանգստություն է հայտնել, թե ինչպես են ապահովվում անվտանգության միջոցառումները «Մալազիական ավիաուղիների» Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրում:
«Հույս ունենք, որ մեր մասնագետներին թույլ կտան տեսնել ավիավթարի վայրը, ինչպես խոստացել է ուկրաինական կառավարությունը», - հայտարարել է նախարարը մամուլի ասուլիսին: - Ես այսօր կմեկնեմ Ուկրաինա եւ հույս ունեմ, կարող եմ օգնել այդ հարցում», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Անհրաժեշտ է, որ արդարադատությունը հաղթանակի», - ընդգծել է նախարարը:
Նա նաեւ հաղորդել է, որ մալազիական Boeing-ը կործանվել է թռիչքները չարգելող գոտում:
Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հինգշաբթի երեկոյան վթարի էր ենթարկվել Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ, բոլորը զոհվել են:





























