Պակիստանի իշխանությունները հայտարարում են, որ Հյուսիսային Վազիրստանում ամերիկյան անօդաչու օդանավի հարվածից առնվազն ութ ենթադրյալ գրոհային է զոհվել։

Ըստ պաշտոնյաների՝ հարվածները տեղացել են Դատա Խել քաղաքում, որտեղ պակիստանցի զինվորականները նախորդ ամսվանից պայքարում են իսլամիստ-գրոհայինների դեմ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Սա ամերիկյան անօդաչու օդանավերի 2-րդ հարձակումն է վերջին 4 օրում. չորեքշաբթի Հյուսիսային Վազիրստանում սպանվել էր 15 ենթադրյալ գրոհային։

ԱՄՆ-ում հունիսին կես տարվա ընդմիջումից հետո վերսկսել են այդ տարածաշրջանում անօդաչու օդանավերի կիրառությունը։

Պակիստանը քննադատում է անօդաչուների հարձակումները՝ դրանք երկրի ինքնիշխանության խախտում համարելով։