Իտալացի փրկարարները Հյուսիսային Աֆրիկայից հարյուրավոր միգրանտներ տեղափոխող նավում հայտնաբերել են 19 զոհերի մարմիններ:

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ զոհվածները շնչահեղձ են եղել անսարք շարժիչի ծխից: Նավից երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունիսին եւս 45 միգրանտ զոհվել էր համանման հանգամանքներում: 

Իտալիայի իշխանությունները հայտնում են, որ 60 հազարից ավելի միգրանտներ վայրէջք են կատարել Իտալիայի հարավում՝ անցյալ տարվա ընթացքում: Ըստ 2014 թ. արդյունքների՝ ամենայն հավանականությամբ Իտալիայի հարավում ապօրինի ներգաղթի նոր ռեկորդ կսահմանվի: