Բաղդադում մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 27-ի հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Բաղդադում որոտացել է ականապատված ավտոմեքենաների պայթյունների շարք: Իրաքյան ոստիկանության սպան հաղորդել է, որ ահաբեկչությունները գրեթե միաժամանակ են իրականացվել Բաղդադի մի քանի շրջաններում՝ Աբու-Դշեր, ալ-Բայա, ալ-Ջիհադ եւ Խուրիա: Այս շրջանները գլխավորապես բնակեցված են շիա մուսուլմաններով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դրանից մի քանի ժամ առաջ շաբաթ՝ հուլիսի 19-ին, մահապարտ ահաբեկչի պայթյունի հետեւանքով զոհվել է 7 մարդ, եւս 18-ը վիրավորվել են:





























