Ամերիկացի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում եզրակացությունները հիասթափեցնող էին: Պարզվել է, որ համակարգչի ու այլ գաջեթների երկնագույն լույսը ստիպում է միանգամայն կուշտ մարդուն քաղց զգալ սնվելուց քառորդ ժամ անց:

Այդ կերպ ամերիկացիները եզրակացության են հանգել, որ սմարթֆոնների չարաշահումը կարող է ճարպակալման հանգեցնել:

Բանն այն է, որ երկնագույն լույսն ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է քաղցի զգացողության համար՝ ներառյալ ազդանշանն այն մասին, որ ժամանակն է սնվելու, հաղորդում է «Informing.ru»-ն:

Ինչպես ընդգծում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Իվի Չենգը, բավական է մարդը երեկոյան երեք ժամ անցկացնի հեռախոսի հետ, որպեսզի քաղ զգա, ինչն էլ կհանգեցնի գլյուկոզայի մետաբոլիզմների: