Հնդկաստանում կրկին վայրի կենդանու հետ պատահար է տեղի ունեցել: Գուջարատ նահանգի գյուղերից մեկում ընձառյուծն ընկել է ջրհորը: Ջրհորում մեծ կատու հայտնաբերելով՝ գյուղացիները հայտնել են անտառային տնտեսությունը: Վերջիններս օպերատիվ կերպով արձագանքել են, եւ անմիջապես փրկարարներ ուղարկել: Նրանք լեոպարդին դուրս են հանել պարանների օգնությամբ, հաղորդում է NTD-ը:
«Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է ժամանել փրկարար խումբը: Անմիջապես սկսել է փրկարար գործողությունը, օգնել են նաեւ տեղացիները: Շուտով, առաց որեւէ վնասվածքի դուրս են բերել ընձառյուծին», - հաղորդել է Պանչմախալա անտառամշակության աշխատակիցը:
Վայրի կենդանիները ավելի ու ավելի հաճախ են մտնում հնդկական գյուղեր, դրանք հիմնականում ընձառյուծներն ու փղերն են: Մասնագետներն ասում են, որ դա բնակության բնական միջավայրի կրճատման հետեւանք է:





























